«Բարսելոնան» Մեսսիի դուբլի շնորհիվ հաղթել է «Վալենսիային» և շարունակում է պայքարը չեմպիոնության համար

«Բարսելոնան» Մեսսիի դուբլի շնորհիվ հաղթել է «Վալենսիային» և շարունակում է պայքարը չեմպիոնության համար

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակներում «Վալենսիան» ընդունել էր «Բարսելոնային»:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 50-րդ րոպեին դաշտի տերերից աչքի ընկավ Գաբրիել Պաուլիստան: 7 րոպե անց Մեսսին խփեց պատասխան գնդակը, իսկ ևս 6 րոպե հետո արդեն «Բարսելոնան» առաջ անցավ հաշվի մեջ: Հյուրերի երկրորդ գնդակը խփեց Անտուան Գրիզմանը: 69-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Մեսսին: 83-րդ րոպեին Սոլերը կրճատեց հաշվի տարբերությունը: «Բարսելոնան» հաղթեց 3-2 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 74 միավոր ու լրացուցիչ արդյունքներով երկրորդն է՝ զիջելով «Ռեալին», իսկ առաջատարը 76 միավորով «Ատլետիկոն» է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում