ԱՄՆ-ում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 800․000-ի
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 800․000-ի։ Կիրակի օրը՝ դեկտեմբերի 12-ին, հայտնել է Reuters-ը։
Նշվում է, որ այս տարի վիրուսի պատճառով երկիրն ավելի շատ կյանք է կորցրել, քան 2020 թվականին. տարեսկզբից մահացել է ավելի քան 450 հազար մարդ՝ համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում մահացությունների 57%-ը։
Ավելի շատ մահերի պատճառ է դարձել «Դելտա» շտամը, որը երկար ժամանակ դարձել է ԱՄՆ-ում գերիշխող շտամը, նշում է գործակալությունը։
«Մահացության բարձր մակարդակի երկրորդ պատճառը շատ ամերիկացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելն էր։ Այս տարի հիմնականում մահացել են չպատվաստված հիվանդները»։
Reuters-ի վերլուծության համաձայն՝ 111 օրվա ընթացքում ԱՄՆ-ում մահացությունների թիվը 600 հազարից հասել է 700 հազարի։ Հաջորդ 100,000 մահը տևել է 73 օր:
«Միացյալ նահանգներում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության ընդամենը 4 տոկոսը, բաժին է ընկնում COVID-19-ից մահացածների մոտ 14 տոկոսը»,- ընդգծում է թերթը։
Վարակից մահացության ցուցանիշով երկրորդ և երրորդ տեղերում են Բրազիլիան և Հնդկաստանը։
Կարծիքներ