ԱԻՆ և ԵՄ համագործակցությունը «Արևելյան հարևանության աջակցություն» նախաձեռնության շրջանակում
Եվրոպական Միության «Արևելյան հարևանության աջակցություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» ծրագրի 3-րդ փուլում (PPRD East 3) տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ անտառային հրդեհների կանխարգելմանն ու վաղ ազդարարմանն ուղղված։
Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու Շրջակա միջավայրի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում ծրագրի փորձագետներ Դ․ Միացոյի և Ջ․ Մեսչիի կողմից ներկայացվել է ստեղծված առցանց գործիքակազմը, ինչը հնարավորություն է տալիս կազմել ռիսկերի քարտեզ, մոդելավորել անտառային հրդեհների տարածումը՝ կախված ռելիեֆից, քամու ուժգնությունից և ուղղությունից։
Գործիքակազմի կատարելագործման և ավարտուն տեսքի բերման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, ծրագրի փորձարկումը կիրականացվի Լոռու մարզում։
Կարծիքներ