Պերուացի հնագետների գտածոները մոտ 2900 տարվա վաղեմություն ունեն
Պերուացի հնագետները երկրի հարավում հայտնաբերել են հնագույն գերեզմանոցներ, որոնք թվագրվում են Քրիստոսից մոտ 900 տարի առաջ։ Այդ մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասնավորապես, Սան Կրիստոբալ դե Հուամանգայի ազգային համալսարանի հետազոտողները հայտնաբերել են 7 դամբարան՝ մարդկային մնացորդներով։
Մնացորդների հետ հայտնաբերվել են խեցեղեն և ոսկյա իրեր։ Ըստ ամենայնի, թաղումները կրել են կրոնական բնույթ։
Կարծիքներ