Բռնկվել է Տյումենի նավթավերամշակման գործարանը. տեսանյութ
Տյումենում այրվում Է Անտիպինի նավթավերամշակման գործարանը: Այդ մասին հաղորդել Է 72.ru հրատարակությունը:
Տեղի բնակիչները պատմել են, որ իրենց արթնացրել են հրշեջ մեքենաների շչակները: Գործարանի վրա երեւում Է հսկայական ծխասյունը:
«Ժամը 09:40-ին ես գնացի մեքենան ծառայությանը հանձնելու, արդեն այրվում Էր: Այրուքի հոտի պատճառով հնարավոր չԷր շնչել: Փակել Էինք տան բոլոր պատուհանները»,-պատմել Է ականատեսներից մեկը:
«Գործարանում ՌԻԱ Նովոստիին պատմել են, որ այրվում Է մազութի հիմնամշակման կայանքի սեկցիաներից մեկը: ԱԻՆ-ում ճշտել են, որ հրդեհի մասին հաղորդագրությունն ստացվել Է տեղական ժամանակով 09:42-ին: Երբ միջադեպի վայր Է ժամանել առաջին հաշվարկը, այրման մակերեսը կազմել Է 100 քառակուսի մետր:
«Զոհեր եւ տուժածներ չկան: Տարհանում չի անցկացվել»,-հավելել են գերատեսչությունում:
Մինչեւ 11:20-ը հրդեհը տեղայնացվել Է, ստորաբաժանումները շարունակում են աշխատանքը: Մարմանը մասնակցում Է 84 մարդ եւ 26 միավոր տեխնիկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ