COVID-19-ով վարակվածների թվի աճի պատճառով հնդկական քաղաքում մեկուսացման ռեժիմ է սահմանվել
Հնդկաստանի Մախարաշտրա նահանգի Ամալներ քաղաքում մեկուսացման եռօրյա խիստ ռեժիմ են սահմանել, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Մախարաշտրան առաջատար է կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով: Վերջին տվյալների համաձայն՝ նահանգում կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում ավելի քան 178 հազար վարակված անձ: Վերջին մեկ օրում վարակվածների թիվն աճել է 25, 8 հազարով: Համավարակի տարածման ամբողջ ընթացքում սա նահանգում մեկ օրում հաստատված դեպքերի ամենամեծ թիվն է:
Ավելի վաղ Հնդկաստանի առողջապահության փոխնախարար Ռաջեշ Բհուշանը հայտնել էր, որ կառավարության՝ Մախարաշտրա ուղարկած բժիշկները այնտեղ հայտնաբերել են համավարակի երկրորդ ալիքի սկիզբը:
Կարծիքներ