ԱՄՆ-ը բանակցություններ կսկսի Իրաքում
ԱՄՆ-ը բանակցություններ կսկսի Իրաքում կոալիցիոն ռազմական ներկայությունը երկկողմ համագործակցությամբ փոխարինելու շուրջ:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Միացյալ Նահանգները և Իրաքի կառավարությունը մոտ օրերս կսկսեն Բարձրագույն ռազմական հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպումները: Բարձր ռազմական հանձնաժողովը կապահովի անցումը կայուն երկկողմ անվտանգության համագործակցության»,- ասել է նա:
Ընդ որում, պաշտոնյան չի հստակեցրել՝ արդյոք խոսքը 2,5 հազար հասնող Իրաքից ամերիկյան զորքերի զորախմբի դուրսբերման կամ կրճատման մասին է, թե ոչ: Նրա խոսքով՝ կողմերը պետք է քննարկեն միջազգային ռազմական կոալիցիայի «ամենաարդյունավետ էվոլյուցիան», որը ստեղծվել է Վաշինգտոնի ղեկավարությամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար:
Կոալիցիան ունի 86 անդամ, որոնցից մի քանիսը ռազմական ներկայություն ունեն Իրաքում: ԱՄՆ-ն իր պատասխանատվության գոտում է ներառել նաև Սիրիան, որտեղ, ըստ որոշ տվյալների, մոտ 900 ամերիկացի զինվոր կա։
Կարծիքներ