11 ՃՏՊ մեկ օրում. 15 հոգի ստացել է մարմնական վնասվածք

11 ՃՏՊ մեկ օրում. 15 հոգի ստացել է մարմնական վնասվածք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, վստահված գույքը հափշտակելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, թմրամիջոցի մաքսանենգության ու թմրամիջոցի ապօրինի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում