Բահրեյնը Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը
Բահրեյնը Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը, հայտնել է MEM-ը:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Քուվեյթը ավելի վաղ հետ են կանչել իրենց դեսպաններին Բեյրութից՝ ի նշան տեղեկատվության նախարար Ջորջ Կորդահիի հայտարարությունների դեմ բողոքի, ով ասել է, որ Եմենի հութիները պաշտպանում են երկիրը Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի արտաքին սպառնալիքներից եւ ագրեսիայից: Կորդահին հրաժարվել է ներողություն խնդրել մեկնաբանությունների համար եւ ասել է, որ ներողություն չի խնդրի կամ հրաժարական չի տա իր անձնական կարծիքի համար:
Ճգնաժամից խուսափելու համար Լիբանանի վարչապետ Միքաթին հաստատել է, որ Կորդահին մեկնաբանություն է արել նախքան պաշտոնը ստանձնելը, եւ նա չի արտացոլում կառավարության դիրքորոշումը:
Լիբանանը հայտարարել է, որ Կատարի արտգործնախարարը շուտով ժամանելու է Բեյրութ՝ «քննարկելու Լիբանանին աջակցելու ուղիները» եւ օգնելու լուծելու Ծոցի երկրների հետ ունեցած ճգնաժամը:
Կարծիքներ