Պենտագոնում մեկնաբանել են Լեհաստանի օդային տարածքի խախտումը

Պենտագոնում մեկնաբանել են Լեհաստանի օդային տարածքի խախտումը

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միշտ հավատարիմ է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության պաշտպանությանը:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը՝ մեկնաբանելով բելառուսական ուղղաթիռների կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման հետ կապված միջադեպը։

«Մենք կշարունակենք շատ լուրջ վերաբերվել ՆԱՏՕ-ի անվտանգությանը և կշարունակենք աշխատել Դաշինքի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու համար, որ դաշինքի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը մնա անվտանգ», - ասել է Ռայդերը:

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Բելառուսի կողմից Լեհաստանի օդային տարածքը երկու ուղղաթիռով խախտելու փաստը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում