Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի և Դիլիջանի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 1-ին Կոտայքի բաժին է ներկայացել 20-ամյա Արմեն Ս.-ն։

Երիտասարդը հուլիսի 21-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ արգելանք չհեռանալու մասին:

Նա ներկայացվել է ոստիկանության Դիլիջանի բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում