Արցախում կորոնավիրուսային հիվանդության ևս երկու դեպք է հաստատվել
Արցախում մարտի 10-ին կատարված 50 թեստավորման արդյունքում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 2 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 581 քաղաքացու հետազոտություն, որից 516-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են գերատեսչությունից` հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Կարծիքներ