«Ճապկուտ» հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հունվարի 4-ին՝ ժամը 07։40-ին, «Ճապկուտ» կոչվող հանդամասում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր է մեկնել 15 փրկարարական ծառայող։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ Մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 10 աշխատակից, 15 փրկարարական ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։ Հրշեջ-փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն:
Կարծիքներ