Հայտնի է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար բյուջեով նախատեսված գումարի չափը
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված է՝ 45 մլրդ 102 մլն 324.5 հազ. ՀՀ դրամ։
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման համար նախատեսվել է 3485491.3 հազ. ՀՀ դրամ։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների մատուցման համար՝ 8401672.2 հազ. ՀՀ դրամ։
Կարծիքներ