Բրիտանական դատարանը թույլատրել Է Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին
Անգլիայի եւ Ուելսի վերաքննիչ դատարանը հավանություն Է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության վճռափոխության գանգատին WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու գործով:
Այդ մասին ասված Է դատարանի վճռում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 10-ին: Այժմ գործը կվերադարձվի առաջին ատյանի դատարան՝ Վեստմինստերի մագիստրատական դատարան, որն ավելի վաղ որոշել Էր, որ 50-ամյա ավստրալացուն չեն կարող հանձնել ԱՄՆ-ին նրա ինքնասպանության ռիսկի պատճառով:
Փաստաթղթում նաեւ հիշատակվում Է, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք Է մնա կալանքի տակ: «(Վերաքննիչ) դատարանը մերժել Է Ասանժի ներկայացուցիչների տարաբնույթ քննադատությունն այն հավաստիացումների առիթով, որոնք տվել Է ԱՄՆ-ի դատախազությունը, եւ հանգել Է այն եզրակացության, որ դրանք բավական են վերացնելու համար անհանգստությունն (Ասանժի ինքնասպանության սպառնալիքի առիթով), որն ընկած Է օկրուգային դատավորի վճռի հիմքում: Այդ պատճառով դատարանը վճիռ Է կայացրել բավարարել վճռափոխության գանգատը եւ որոշել Է գործը հետ տալ մագիստրատական դատարան, որպեսզի դատավորը գործն ուղակի (ներքին գործերի) նախարարի քննութանը, որը պետք Է որոշի, թե Ասանժը պետք Է արդյոք արտահանձնվի ԱՄՆ-ին»,- ասված Է դատարանի վճռում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ