Բերդ-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին ավտոմեքենան մոտ 600 մետր գլորվել է ձորը
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 10-ին, ժամը 17։04-ին ահազանգ է ստացել, որ Վազաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ու․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր գլորվել հարակից ձորը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ձորից։
Կարծիքներ