Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը գնահատել է երկու երկրների հարաբերությունները

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը գնահատել է երկու երկրների հարաբերությունները

Ռուսաստանը չի պնդելու, որ բարելավվեն Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները, եթե Լոնդոնը պատրաստ չԷ դրան: Այդ մասին հայտարարել Է Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Քելինը:

Ավելի վաղ Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը հայտարարել Է, որ Լոնդոնն ստիպված կլինի Աֆղանստանի շուրջ բանակցություններին ներգրավել այն երկրները, որոնք ազդեցություն ունեն «Թալիբան»-ի վրա, մասնավորապես Ռուսաստանը եւ Չինաստանը, «որքան Էլ որ դա հարմար չլինի»:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել Է, որ Բրիտանիան լուրջ «խափանարար դեր» Է խաղում Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում: Նրա խոսքով՝ բրիտանացիներն «իրենք չեն խուսափում շփումից, բայց մյուսներին փորձում են դրանից ետ պահել»: «Ես ջանում եմ իմ ուժերի չափով ամեն բան անել, որովհետեւ դեսպան եմ: Բայց ես չեմ պնդում, եթե Բրիտանիան պատրաստ չԷ դրան: Մի քանի օր առաջ նախարարը (Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը) հայտարարել Է, որ իրեն հարմար չԷ Ռուսաստանի հետ Աֆղանստանի իրադրությունը քննարկել: Եթե Մեծ Բրիտանիան պատրաստ չԷ, ապա մենք չենք պնդում»,-ասել Է դեսպանը BBC հեռուստաալիքով HARDTalk ծրագրին տված հարցազրույցում: Խոսակցության սղագրությունը ՌԻԱ Նովոստիին տրամադրել Է ՌԴ դեսպանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում