Ղազախստանի հինգ քաղաքներում ընտրատեղամասեր կբացվեն ռուսաստանցիների քվեարկության համար
Ղազախստանի հինգ քաղաքներում ընտրատեղամասեր կբացվեն ութերորդ գումարման ՌԴ Պետդումայի պատգամավորների ընտրություններում քվեարկություն անցկացնելու համար: Այդ մասին հաղորդել Է հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը:
Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ երկու ընտրատեղամասերը կբացվեն սեպտեմբերի 19-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, մեկական՝ Ալմաթիում, Պրիոզյորսկում, Ուրալսկում եւ Ուստ-Կամենոգորսկում: «Ձեզ հրավիրում ենք ընտրատեղամասերից մեկում տեղական ժամանակով 08:00-ից մինչեւ 20:00-ն (Երեւանի ժամանակով 06:00-ից մինչեւ 18:00-ն)՝ մասնակցել քվեարկությանը: Անհրաժեշտ Է ունենալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու գործող անձնագիր (արտասահմանյան կամ ներքին)»,-ասվում Է դեսպանության՝ Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Պետդումայի ընտրություններում եւ այլ ընտրություններում քվեարկությունն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը: Պետդուման ընտրվում Է հինգ տարով՝ խառը ընտրական համակարգով. 225 պատգամավորներն ընտրվում են կուսակցական ցուցակներով, եւս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներով՝ մեկ փուլով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին
Կարծիքներ