Լավրովը` Շոյգուի առողջության վատթարացման լուրերի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կեղծ է անվանել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առողջության վատթարացման մասին լուրերը,
Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես չեմ ուզում մեկնաբանել անհեթեթությունը, քանի որ դա հենց հիմարություն է, որը տարածում են ուկրաինական հատուկ ծառայությունները և արտերկրում գտնվող մեր ռուս նեոլիբերալները։ Այս ամենը բացահայտ սուտ է: Բոլորը ողջ են և առողջ», - ասել է նախարարը՝ պատասխանելով Շոյգուի առողջական վիճակի իբր վատթարացման մասին հաղորդագրություններին:
Նա հավելել է, որ նախագահի վարչակազմը և երկրի կառավարությունն աշխատում են՝ ելնելով Ռուսաստանի շահերից և իրենց պաշտոնական պարտականություններից։
Կարծիքներ