Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը զիջեց Անդորրային

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան: Խմբային փուլի ավարտից հետո Հայաստանը պայքարում է առաջնության 5-8 տեղերի համար:
Կայացած մրցավեճում Հայաստանի հավաքականը 59:78 հաշվով պարտվեց Անդորրայի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր՝ վաստակած 17 միավորով:
Կարծիքներ