Ես նրան Ռոնալդինյոյի ու Մեսսիի հետ եմ համեմատում․ Չավին՝ Լևանդովսկու մասին

Ես նրան Ռոնալդինյոյի ու Մեսսիի հետ եմ համեմատում․ Չավին՝ Լևանդովսկու մասին

Չավին պատասխանել է «Բարսելոնայի» խաղաոճի մասին Ռոբերտ Լևանդովսկու խոսքերին։

Ավելի վաղ լեհ հարձակվողն ասել էր. «Բարսելոնայի» ԴՆԹ-ն գեղեցիկ ֆուտբոլ է, բայց այն, ինչպես նրանք խաղում էին տասը տարի առաջ, այսօր կարող է չաշխատել: Մենք պետք է հարմարվենք»: 

«Ռոբերտի հետ ես շատ եմ խոսում ֆուտբոլի մասին: Ես նրան համեմատում եմ Ռոնալդինյոյի և Մեսսիի նման մարդկանց հետ։ Նա միայնակ փոխեց թիմի մտածելակերպը։

Տասը տարի առաջ ֆուտբոլն այնքան էլ արագ, ագրեսիվ ու աթլետիկ չէր։ (Այժմ) դուք կարող եք մի դարպասից մյուսը հասնել երեք վայրկյանում: Նախկինում նման բան չէր լինում, ֆուտբոլն ավելի դանդաղ էր»,-«Բարսելոնայի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում