ՊՍԺ-ն մտադիր է գնել Ստադ դե Ֆրանս մարզադաշտը

ՊՍԺ-ն մտադիր է գնել Ստադ դե Ֆրանս մարզադաշտը

ՊՍԺ-ն սկսել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի ձեռքբերման աշխատանքները: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Agence France Presse-ը հայտնում է, որ կառավարությունը տենդեր է հայտարարել մոտ 600 մլն եվրո վճարելու պատրաստ գնորդ գտնելու համար։

Նշվում է, որ ակումբը դեռ չի դիմել (վերջնաժամկետը ապրիլի 27-ն է), բայց պատրաստվում է դա անել։ Առաջարկները կքննարկվեն հաջորդ տարի, մարզադաշտի փոխանցումը նոր սեփականատիրոջը կկատարվի 2025 թվականին, երբ կավարտվի գործող վարձակալության ժամկետը։

«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը բացվել է 1998 թվականին և տեղավորում է 81 338 հանդիսական։

Նախկինում ՊՍԺ-ն փորձում էր ձեռք բերել «Պարկ դե Պրենսը» 40 միլիոն եվրոյով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում