Նավթը թանկացել է ԱՄՆ-ի դոլարի թուլանալու ֆոնին
Էտալոնային մակնիշի նավթի գներն ապրիլի 20-ի սակարկությունների ընթացքում աճում են ԱՄՆ-ի դոլարի թուլանալու ֆոնին, որը նպաստում Է այն ակտիվների պահանջարկի ավելացմանը, որոնք նոմինացված են դոլարներով: Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը ICE Futures լոնդոնյան բորսայում Երեւանի ժամանակով ապրիլի 20-ի ժամը 09:18-ի դրությամբ բարելի դիմաց կազմել Է 67,75 դոլար, ինչը 0,7 դոլարով (1,04 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի փակման պահի գնից: Ապրիլի 19-ի սակարկությունների արդյունքներով այդ պարտավորագրերը թանկացել են 0,28 դոլարով (0,4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 67,05 դոլար: WTI նավթի մայիսի ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) Էլեկտրոնային սակարաններում մինչ այդ հասել Էր բարելի դիմաց 64 դոլար, ինչը 0,62 դոլարով (0,98 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի փակման պահի մակարդակից: Ապրիլի 19-ին այդ պարտավորագրերի արժեքն ավելացել Է 0,25 դոլարով (0,4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 63,38 դոլար: S&P Global Platts-ը նաեւ նշում Է ներդրողների լավատեսությունը Եվրոպայում համաճարակաբանական իրադրության կանխատեսումների բարելավման կապակցությամբ, որը, սակայն, զսպվում Է Հնդկաստանում բարձր հիվանդացությամբ: «Էներգետիկական շուկան լարված ուշադրությամբ հետեւում Է Հնդկաստանին, քանի որ հիվանդացության ընթացիկ աճը նավթավերամշակող ձեռնարկություններին հարկադրում Է դադարեցնել արտադրությունը եւ երկյուղ Է առաջացնում հնարավոր նոր հիմնամանրԷի կապակցությամբ»,-ասել Է Oanda-ի ավագ շուկայական վերլուծաբան Էդվարդ Մոյան: Մինդեռ, հաղորդել Է S&P Global Platts-ը, Լիբիայի Ազգային նավթային կորպորացիային պատկանող Arabian Gulf Oil Co.-ն (Agaco) դադարեցրել Է արդյունահանումն իր նավթի հանքավայրերում երկրի կառավարության կողմից սեպտեմբեր ամսից ընկերության վճարումներն ուշացնելու պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ