Չինաստանն ու Ռուսաստանը միջազգային գերտերությունների միջև հարաբերությունների օրինակ են մշակել. Սի Ծինփին
Ռուս-չինական կապերն օրինակ են ծառայում միջազգային գերտերությունների միջև հարաբերությունների համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի ողջույնի խոսքում՝ ուղղված «Միասնական Ռուսաստան կուսակցություն-Չինաստանի կոմունիստական կուսակցություն» երկխոսության մասնակիցներին:
«20 տարվա ընթացքում Չինաստանն ու Ռուսաստանը զարգացնում են բարեկամության և նոր տիպի միջազգային հարաբերությունների՝ սերնդեսերունդ փոխանցվող հայեցակարգը, խորացնում են համապարփակ ռազմավարական համագործակցությունը և միջազգային գերտերությունների միջև ժամանակակից հարաբերությունների դասական օրինակ են մշակել»,- ասել է Չինաստանի ղեկավարը:
Երկու կուսակցությունները երկար ժամանակահատվածում շարունակում են ամրապնդել քաղաքական և ռազմավարական փոխգործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի միջև»,- ընդգծել է Ծինփինը:
Կարծիքներ