Ի՞նչ է արել Նիկոլը. քաղաքացու կարծիք

Ի՞նչ է արել Նիկոլը. քաղաքացու կարծիք

ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրում է.

Տաշիր քաղաքում 2016թ. ես մի տուն վաճառեցի "ջրի գնով", մտածելով որ այդ վթարային շենքը երբեք չի նորոգվի, մոտ օրերս իմացա` որ նորոգում են այդ շենքերը, երբ ասեցի "ինչի՞ ծախեցի" կողքիններս ասին "ո՞վ գիտեր երկու տարուց Նիկոլ կգա" քոչասեռժադոդերը տարածել էին իբր "Նիկոլը իր համար հյուրանոցներ է կառուցում Լոռու մարզում" աշխատանքներն ավարտվեցին, ու տեսանք որ 1970թ֊ից երբեք չնորոգված ճանապարհա հիմնովին վերանորոգվել։

Ուրիշ լավ բան նայա արել որ` ախպերը չի ֆռում բիզնեսները 50/50 անում, են որ իրա 2 տարում ավելի շատ լիֆտա փոխվել քան մնացած 30 տարում, որ գայիշնիկը վարորդին որպես փողի տոպրակ չի նայում, այլ որպես քաղաքացի, որ իշխանավորի հետևը այլևս չենք լիզում, այլ մի բան էլ փնովում ենք, որ դեպուտատները դաժե փող են հետ վերադարձնում բյուջե, որ կոռուպցիան եթե որևե տեղ մնացել էլ է` այլևս պետական մակարդակի չէ, որ վարորդական տալուց չեն կտրում փողով տալու համար, որ սկսել ենք հետաքրքրվել մեր երկրով, մինչև 2018 թիվը շատ տեղերի անուն անգամ չգիտեինք, որտև մտածում էինք ստեղից գնալու մասին, չնայած ոչ կոռոնավիռուս կար ոչ պատերազմ,որ պատերազմը նոր ավարտված շենքի մուտքի պատուհան են փոխել, որը չի փոխվել "խաղաղ" ժամանակներում, են որ ամեն տարի 500 կմ ասֆալտա անում, ու չսարքածի փողերն էլ չի լափում, են որ օրինակ հրշեջի աշխատավարձը 85.000֊ից բարձրացրեց 130.000, են որ մինչև Նիկոլը առաջին երեխա ունեցողը ստանում էր 40.000 Նիկոլը դարձրեց 300.000, ոչ մի նախագահ գյուղացուն անտոկոս վարկ չի տվել, Նիկոլը 1 միլիոն տալիսա, բժշկական ոլորտում լավ փոփոխությունները, անչափահասների բուժումը անվճար է դառել, կարճ ասած` վճարված հարկը գնում է որևե կարիք հոգալուն, նայա արել որ առաջին անգամ Հայաստանում կարելի է առանց ծանոթ գործի ընդունվել ու վճարվող արձակուրդ գնալ, ու շատ ու շատ այլ բաներ...

Նիկոլ Փաշինյանը նորածիններ չի վաճառել, օդանավակայան, երկաթգիծ, գազպրոմ էլ֊ցանցեր, ատոմակայան` չի վաճառել, ոսկու, պղնձի, մոլիբդենի հանքեր չի յուրացրել և օտարերկրացիներին չի վաճառել, բանկերը իրենով չի արել, հյուրանոցային համալիրներ չի կառուցել և չունի, առևտրի ցանցեր և սրահներ չի կառուցել և չունի, մարդկանց գլխին չի սարքում և բանտ ուղարկում, բանտերում մարդկանց չի խոշտանգում, մարտի 1 չի անում, հոկտեմբերի 27 չի անում, "պռիվետ Նիկոլ" չի անում, սպանություններ չի պատվիրում, Բյուզանդի փողոցի բնակիչներին բռնի իրենց տներից փողոց չի վռնդում, բիզնեսին 50/50 չի մտնում, երկիրը և ճանապարհները քանդելու փոխարեն կառուցում է, բանակը և զինվորին չի թալանում, ժողովրդին չի կեղեքում պետ֊բյուջեն չի գողանում, այ այս ամենի համար ՆԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում