Մալթացի լրագրողի սպանության համար մեղադրվողը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալցիայի սպանության համար մեղադրվող երեք ամբաստանյալներից մեկը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ տեղեկացնում է France24-ը:
Վինսենթ Մուսկատը ևս երկու կասկածյալների հետ ձերբակալվել էր 2017-ի դեկտեմբերին Մալթան ցնցած սպանության գործով:
Մուսկատը, Ջորջ և Ալֆրեդ եղբայրները մեղադրվում էին մալթացի լրագրողի սպանությունը ծրագրելու և ռումբը գործարկելու համար:
Դաֆնե Կարուանա Գալցիային սպանել էին՝ պայթեցնելով նրա ավտոմեքենան: Նա զբաղվում էր հակակոռուպցիոն հետաքննական լրագրությամբ:
Կարծիքներ