Անկարան հայտարարել է, որ Հունաստանի օդուժը հետապնդում է իր հետախուզական նավը
Պաշտոնական Անկարան գանգատվում է, որ Հունաստանի օդուժի չորս F-16 կործանիչներ հետապնդում են թուրքական նավը: Greek City Times պարբերականը նշում է, որ թուրքական նավը հետախուզական անօրինական գործունեություն է ծավալել Էգեյան ծովում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ հունական կողմը հետապնդում է թուրքական նավը՝ ընդգծելով, որ Թուրքիան իր օրենքներն ունի և, ելնելով այդ օրենքներից, թուրքական կողմն այդ համատեքստում համարժեք քայլերի է դիմել:
Պաշտոնական Աթենքը հերքում է իր հասցեին հնչեցրած Թուրքիայի մեղադրանքները:
Կարծիքներ