Բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման պատրվակ օգտագործելը զուտ ցինիզմ է. Բունդեսթագի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն

Բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման պատրվակ օգտագործելը զուտ ցինիզմ է. Բունդեսթագի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն

Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պատգամավորը գրել է, որ բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման պատրվակ օգտագործելը զուտ ցինիզմ է։

«Ձմռան կեսին հազարավոր մարդկանց էներգիայի և սննդի մատակարարումների դադարեցումը նշանակում է գազն ու սնունդը որպես զենք օգտագործել։ Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը»,-գրել է Թիլ Մանսմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում