Ռիադը վստահ է, որ Իրանի բալիստիկ ծրագիրը նոր միջուկային գործարքի շուրջ բանակցությունների առարկա կդառնա

Ռիադը վստահ է, որ Իրանի բալիստիկ ծրագիրը նոր միջուկային գործարքի շուրջ բանակցությունների առարկա կդառնա:
«Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը ջանասիրաբար կաշխատի, որպեսզի [2015 թվականի միջուկային գործարքի] թերությունները, ինչպես նաեւ Իրանի գործողություններով պայմանավորված տարածաշրջանային անկայունությունը վերացվեն»,- AFP-ին ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը: ,
Նա նաեւ նշել է, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ ուղղակի շփումներ չկան, սակայն թագավորությունը պատրաստ է բանակցել, «եթե Իրանը փոխի իր վարքը»:
Նշենք, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ բալիստիկ հրթիռի ծրագիրը բանակցությունների առարկա չի դառնա:
Կարծիքներ