Վրաստանում երեք շաբաթվա ընթացքում պատվաստվել է 11.603 մարդ
Վրաստանում, վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 11603 մարդ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Գլխավոր համաճարակաբանն ասել է, որ պետք է հասնել այնպիսի արդյունքի, երբ երկրում օրական կպատվաստվի երեք հազար մարդ: Մինչդեռ Վրաստանում օրական պատվաստվում է միջինում հազար մարդ, և դա բավարար չէ, ասել է նա:
Վրաստանում պատվաստումների ծրագիրը կարող է ընդլայնվել, քանի որ երկիրն ունի բավարար քանակությամբ դեղամիջոցներ, ասել է Գամկրելիձեն: Ուստի միջգերատեսչական համակարգող խորհրդի հաջորդ նիստում կքննարկվի մանկավարժներին և մանկապարտեզների դաստիարակներին իմունիզացիայի գործընթացում ընդգրկելու հարցը, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Ընդ որում, Վրաստանում պատվաստվող քաղաքացիները կարող են ընտրել երկրում առկա ցանկացած պատվաստանյութ:
Կարծիքներ