Լուրը, թե կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող՝ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը․ ԱՀ ՊԲ

Լուրը, թե կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող՝ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը․ ԱՀ ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական <<տեղեկատվությունը>>, համաձայն որի , իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող , կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

«Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:

Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը»,- ասված է ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում