Կգա ժամանակը՝ կիմանաք, թե ում պատճառով կորցրինք Շուշին, հինգերորդ շարասյուն կա. Քյարամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը համարում է, որ Շուշիի անկումը բոլորի պարտությունն է:
Այս մասին այսօր, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե հայտնի՞ են արդեն պատճառները՝ ինչու՞ ընկավ Շուշին:
Նա նշեց, որ որպես կամավոր պատերազմի օրերին եղել է Շուշիում, սակայն չպատասխանեց հարցին, թե ինչպե՞ս է դուրս եկել այնտեղից:
Հարցին, թե Հայաստանում կա՞ 11 հազար դասալիք, Քյարամյանը պատասխանեց՝ «Հայաստանում բազմաթիվ դասալիքներ կան»:
«Ժամանակը կգա, բոլորն ամեն ինչ կիմանան, հինգերորդ շարասյուն կա՛ր, ենթադրում եմ՝ հիմա էլ կա, այդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, մի մասը հանրայնացվել է, մի մասն էլ կհանրայնացվի ժամանակի ընթացքում: Ժամանակը կգա, մեր ժողովուրդը կիմանա՝ ովքեր են այդ հինգերորդ շարասյան անդամները, ու՞մ պատճառով մենք կորցրեցինք Շուշին և ինչու՞ պատերազմում պարտվեցինք, ես դա խոսատանում եմ»,-հավելեց Քյարամյանը:
Կարծիքներ