Երկար տարիրներ ՀՀԿ-ն հանդուրժում էր Քոչարյանին աջակցող վարձու, կնոպկայով խոսողների հարձակումները. Մամիջանյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ ունեցած տարաձայնություններին:
Մամիջանյանից, մասնավորապես, հետաքրքրվել են, թե Սերժ Սարգսյանական և Ռոբերտ Քոչարյանական շրջանակների մենամարտն ավարտվե՞լ է, թե՞ ժամանակավոր դադար է:
«Ես այդպիսի ձևակերպում չէի տա. երկար տարիներ ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանի անկուսակցական աջակիցները հանդուրժում էին Ռոբերտ Քոչարյանի աջակցող այս կամ այն, վարձու, կնոպկայով, խոսացող և արարող գործիչների մանր հարձակումները:
Ինչ-որ պահից սկսած, մենք այլևս դա հանդուրժելու համբերություն չունենք: Մեզ մեկ սուտ ասողը կստանա տաս ճշմարիտ պատասխան, մեր մասին սուտ ասողների տակ այնքան կեղտ կա, որ անվերջ կարելի է դրա մասին խոսել, ուստի մենք չենք սա սկսել, մենք էլ չենք կարող ասել՝ երբ կավարտվի: Նորմալ է դա, թե՝ ոչ, դա ահավոր է, բայց թող մտածեն դրա մասին նրանք, ովքեր դա սանձազերծել են»,- պատասխանել է Մամիջանյանը:
Կարծիքներ