Ռուսաստանի հետ փոխգործակցության դարաշրջանն ավարտվել է. Թրաս
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կարծում է, որ 1997 թվականի Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտն արդեն «մեռած է»։ Նախարարի համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի օրը տարածել է ԽՎ գործակալությունը։
«Ռուսաստանի հետ փոխգործակցության դարաշրջանն ավարտվել է: Մեզ անհրաժեշտ է Եվրոպայում անվտանգության նոր մոտեցում՝ հիմնված ճկունության, պաշտպանության և զսպման վրա: Կեղծ մխիթարությունների ժամանակ չկա»,- աասել է բրիտանացի նախարարն իր ելույթում։
Կարծիքներ