Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակը Հայաստանում

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ: Հուլիսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5՝ մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում