Թրամփը խոստացել է դադարեցնել Կիևին բազմամիլիարդանոց վճարումները, եթե հաղթի ընտրություններում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել «անվերջ» բազմամիլիարդանոց վճարումները Ուկրաինային, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։
Այս մասին նա ասել է Դեթրոյթում (Միչիգան) համախոհների հետ հանդիպմանը ելույթ ունենալիս։
«Զելենսկին, թերևս, երբևէ ապրած բոլոր քաղաքական գործիչների մեջ ամենամեծ վաճառականն է: Ամեն անգամ, երբ նա գալիս է մեր երկիր, նա հեռանում է 60 միլիարդ դոլարով, իսկ հետո վերադառնում է հայրենիք և հայտարարում, որ ևս 60 միլիարդ դոլար է Անհրաժեշտ է, և այսպես շարունակ, ես կկարգավորեմ դա»,-ասել է նա:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին կրկին հավակնող Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կարող է դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում, եթե վերադառնա Սպիտակ տուն։ Նա նաև հայտարարել է, որ իր ղեկավարությամբ ոչ Ուկրաինայում, ոչ Գազայի հատվածում մարտեր չէին լինի։
Կարծիքներ