Ռոման ցանկանում է գնել ՊՍԺ 2 ֆուտբոլիստի

Ռոման ցանկանում է գնել ՊՍԺ 2 ֆուտբոլիստի

Իտալական «Ռոման» ցանկանում է գնել ֆրանսիական ՊՍԺ-ի միանգամից երկու կիսապաշտպանի։ Այս մասին հայտնում է Armsport.m-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին։

Ըստ աղբյուրի՝ նրանցից մեկն արգենտինացի Լեանդրո Պարեդեսն է, ով մինչ «Զենիթ» տեղափոխվելը նախկինում հանդես է եկել «Ռոմայում»: Ինքը՝ կիսապաշտպանը, ցանկանում է վերադառնալ Հռոմ և արդեն բնակարան է գտել քաղաքում։ «Ռոման» ցանկանում է վարձավճարով վերցնել Պարեդեսին, սակայն ՊՍԺ-ն արգենտինացու ամբողջական տրանսֆերի առաջարկ ունի «Գալաթասարայից»:

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռոմա»: Պորտուգալացին հռոմեացիներին կմիանա վարձավճարով 12 միլիոն եվրոյի չափով գնելու հնարավորությամբ։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնկալում է, որ այս երկու խաղացողները կկարողանան միանալ թիմին առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում