Կամչատկայի ափերի մոտ 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական մասնաճյուղի կայքը:
էպիկենտրոնը եղել է Ուստ-Կամչատսկ գյուղից 174 կմ հեռավորության վրա, ուժգնությունը` 3.5 մագնիտուդ։
ԱԻՆ մարզային վարչության փոխանցմամբ, բնակիչները չեն զգացել ստորգետնյա ցնցումները: Զոհեր կամ ավերածություններ չկան:
Կարծիքներ