Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է անել ամեն ինչ՝ Սև ծովում լցանավերի խորտակման հետևանքով նավթամթերքի արտահոսքը կանխելու և լցանավերը բարձրացնելու ծրագրեր մշակելու համար։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի լուծվի խորտակված լցանավերից նավթամթերքի արտահոսքը դադարեցնելու հարցը: Պետք է արդեն մտածել և մշակել խորտակված լցանավերի բարձրացման ծրագրեր»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ լցանավերը բարձրացնելն առանձին լայնածավալ աշխատանք է, որը կապված է համապատասխան մասնագետների պատրաստման և նախապես անհրաժեշտ սարքավորումների ու ֆինանսական ռեսուրսների տրամադրման հետ:
Կարծիքներ