Լուկաշենկոն հավանություն է տվել Բելառուսում մահապատժի կիրառումն ընդլայնելուն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է մահապատժի կիրառման ընդլայնում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հանրապետության ազգային իրավական պորտալում։
Ենթադրվում է, որ այժմ մահապատիժը կարող է կիրառվել ոչ միայն բուն հանցագործությունների, այլև դրանց նախապատրաստության համար։ Խոսքը, մասնավորապես վերաբերում է ահաբեկչության դրսևորումներին, պետական կամ հասարակական գործչի սպանությանը: Բացի այդ, մահապատիժը կարող է կիրառվել նաև այն դեպքերում, երբ խոսքը գնում է «ծանրացնող հանգամանքներում անձին դիտավորությամբ կյանքից զրկելու, որոշ այլ ծանր հանցագործությունների» մասին:
Հիշեցնենք, որ Բելառուսը մնում է Եվրոպայի միակ երկիրը, որտեղ մահապատիժ է կիրառվում։ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ արդարացված է համարում պատժի այս միջոցը և մտադիր չէ չեղարկել այն, քանի որ հասարակությունը աջակցում է դրա պահպանմանը։
Կարծիքներ