Թունիսի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. 13 մարդ է զոհվել

Թունիսի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. 13 մարդ է զոհվել

Թունիսի առափնյա պահպանությունը հայտնաբերել է 13 միգրանտների մարմիններ այն բանից հետո, երբ նրանց նավը խորտակվել է երկրի ափերի մոտ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը :

Նրա խոսքով՝ եւս 25 մարդ փրկվել է։

Ողբերգությունը տեղի է ունեցել Սֆաքսի ափերի մոտ: Միգրանտները նավով ուղեւորվում էին Իտալիա, հայտնում է գործակալությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում