Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 255 բարձր ճշգրտության «Վուլկանո» հեռահար արկ
Գերմանիայի կառավարությունն առաջին անգամ հավանություն է տվել Ուկրաինային 255 հեռահար 155 մմ կառավարվող «Վուլկանո» հրետանու մատակարարմանը, որոնք նախատեսված են ինքնագնաց հաուբիցների համար, սակայն զինամթերքը Կիև տեղափոխելու ամսաթիվը դեռևս չի նշվում։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Welt am Sonntag թերթը։
Նրա խոսքով՝ զինամթերքը Ուկրաինա պետք է արտահանվի անմիջապես գերմանական պաշտպանական ձեռնարկությունների կողմից։ Գերմանիայի զինված ուժերի պաշարներից մատակարարումը, ինչպես գրում է թերթը, անհնար է, քանի որ նրանք դեռ չունեն այդ արկերը։ Միաժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, գերմանական իշխանությունները լրացուցիչ մանրամասներ չեն հայտնում, այդ թվում՝ առաքման ժամկետը։
Կարծիքներ