Բայդենը, Ջոնսոնը, Մակրոնը և Շոլցը քննարկել են «ռազմական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը»
ԱՄՆ նախագահներ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի օրը հեռախոսազրույցում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում (ZNPP) իրավիճակը և դրա մոտ «ռազմական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը»։ Այս մասին զրույցից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Առաջնորդները վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու Ուկրաինայի ջանքերին: Նրանք նաև քննարկել են իրավիճակը Զապորոժյեի ատոմակայանում, ներառյալ կայանի մոտ ռազմական գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ