Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, ինչ ակցիա ուզում եք, արեք. Արարատ Միրզոյանը` Անի Սամսոնյանին
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին օրինագծերի քվերակության ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հիշեցրեց՝ «Ելք» խմբակցության պատգամավոր եղած ժամանակ ԱԺ է բերել հրավառ նյութեր և իրականացրել ակցիա, իսկ իրեն թույլ չեն տվել պաստառով ներս մտնել:
Անի Սամսոնյանը ԱԺ նախագահին խնդրեց, որպեսզի թույլ տան՝ այդ պաստառը մտցնի դահլիճ․
«Հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք փորձում եք այստեղ բոլոր ձևերով խեղդեք մեր բոլոր ակցիաները»,- հայտարարեց պատգամավորը:
Ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց`«Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծու սիրուն: Ի՞նչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»:
Կարծիքներ