Քննարկում՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում

Քննարկում՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ) հանդիպել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) տնօրենների և ՀՄԿ անձնակազմի հետ:

Հանդիպման առանցքային թեման Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին հանրակրթության մեջ ներգրավումն ու նրանց մասնագիտական աջակցության ապահովումն էր։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է այս առնչությամբ ի հայտ եկած խնդիրներին ու դրանց հաղթահարման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությանը։

Քննարկման ընթացքում ՏՄԱԿ-ների տնօրենները ներկայացրել են մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ իրավիճակից բխող առաջարկություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՄԿ-ի կողմից նախատեսվող հանրակրթական դպրոցների մանկավարժների և հոգեբանների համար վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում