Վարչապետը Գավառում հանդիպել է տեղի բնակիչներին

Վարչապետը Գավառում հանդիպել է տեղի բնակիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին...

Վարչապետը քաղաքացիների հետ զրույցում նշեց, որ պատերազմից հետո երկրի առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել:

«Ամենացավոտ խնդիրը գերիների, անհետ կորածների խնդիրն է, պետք է օր առաջ լուծենք: Ցավոք իրադարձություններ կան, որ խանգարում են այդ խնդրի լուծմանը, բայց պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը:

Քաղաքացիներից ոմանք վարչապետի հետ հանդիպման ընթացքում խնդրեցին քայլեր ձեռնարկել նաև տարածվող ապատեղեկատվությունները վերցնելու ուղղությամբ:

«Արդեն պետք է սովորած լինեք՝ սուտը ճշտից տարբերել, ամեն ասածի պետք չէ հավատալ: Նոյեմբերից սկսած ինչքան տեղեկություններ են տրվել, հիմա կարող եք գոնե վերլուծելով սուտը ճշտից տարբերել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին այց էր կատարել Գեղարքունիքի մարզ և խորհրդակցություն անցկացրել մարզպետարանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում