Վալենսիան հայտարարել է Կավանիի հեռանալու մասին

Վալենսիան հայտարարել է Կավանիի հեռանալու մասին

«Վալենսիայի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հեռացել է թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը։

«Շնորհակալ ենք ամեն ինչի համար։ «Մեստալյան» և «Վալենսիան» միշտ կլինեն քո տունը: Հաջողություն կարիերայիդ հաջորդ փուլում»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին կարող է համալրել արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի կազմը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում