Հնդկաստանը հայտարարել է Իսրայելից իր քաղաքացիների տարհանման մեկնարկի մասին

Հնդկաստանը հայտարարել է Իսրայելից իր քաղաքացիների տարհանման մեկնարկի մասին

Հնդկաստանը սկսում է «Ajay» գործողությունը՝ իր քաղաքացիներին Իսրայելից տարհանելու համար, իսկ հայրենիք վերադառնալ ցանկացող հնդկացիների համար հատուկ թռիչքներ են կազմակերպվում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։

«Մենք սկսում ենք «Ajay» օպերացիան՝ հեշտացնելու մեր քաղաքացիների վերադարձը Իսրայելից»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter): Այդ նպատակով, ըստ Ջայշանքարի, «հատուկ չարտերային թռիչքներ են կազմակերպվում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում