Չինաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են հնարավորինս արագ լուծել սահմանային խնդիրները

Չինաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են հնարավորինս արագ լուծել սահմանային խնդիրները

Չինաստանի և Հնդկաստանի պաշտպանության պաշտոնյաները պայմանավորվել են հնարավորինս շուտ լուծել մնացած սահմանային խնդիրները: Այս մասին հայտնում է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը։

«Երկու կողմերն անկեղծորեն և բացահայտորեն փոխանակեցին կարծիքներ՝ կենտրոնանալով ապագայի վրա, պայմանավորվեցին պահպանել երկխոսության թափը ռազմական և դիվանագիտական ուղիներով և լուծել առկա խնդիրները որքան հնարավոր է շուտ», - ասվում է Չինաստանի նախարարության հայտարարության մեջ։

Կողմերը պայմանավորվել են պահպանել խաղաղությունն ու անդորրը չին-հնդկական սահմանին, հայտնել են պաշտպանության նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում