Ֆրանսիան մինչև տարեվերջ կթողարկի սեփական COVID-պատվաստանյութ

Ֆրանսիան մինչև տարեվերջ կթողարկի սեփական COVID-պատվաստանյութ

Ֆրանսիայում այս տարի կհայտնվի սեփական արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութ։ Դրա մշակմամբ զբաղվում է Sanofi France ընկերությունը։ Արդեն մեկնարկել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, հայտնում է Le Figaro-ն։

Պատվաստանյութի թողարկումը նախատեսված է տարեվերջին։

Ընկերության ղեկավար Օլիվիե Բոգիյոյի խոսքով՝ ի տարբերություն Pfizer-BioNTech, AstraZeneca, Moderna և Janssen պատվաստանյութերի, ֆրանսիական պատվաստանյութում չի օգտագործվի мРНК տեխնոլոգիան։ Դրա հիմքը կկազմի ռեկոմբինանտ սպիտակուցը, ինչպես հակագրիպային ժամանակակից պատվաստանյութերում։ Նրա խոսքով՝ համադրությունը հատուկ նյութի՝ ադյուվանտի հետ, կդարձնի իմունային պատասխանն ավելի ակտիվ և տևական։

Առավելությունների շարքում նշվում են ոչ թանկ արտադրությունն ու պահպանման ավելի մեղմ պահանջները, ինչը թույլ կտա տեմպ հաղորդել պատվաստումների գործընթացին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում